Ադրբեջանում արձանագրված 5-6 բալ ուժգնության երկրաշարժը զգացվել է Հադրութում


Ադրբեջանում արձանագրված 5-6 բալ ուժգնության երկրաշարժը զգացվել է Հադրութում

  • 20-07-2017 14:31:13   |   |  Հասարակություն

Այսօր՝ հուլիսի 20-ին, տեղական ժամանակով ժամը 10:22-ին (Գրինվիչի ժամանակով` 06:22-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հարավային լայնության 39.800 եւ արեւմտյան երկայնության 48.500աշխարհագրական կոորդինատներով (Ադրբեջանի Շիրվան քաղաքից 39 կմ հարավ-արեւմուտք), օջախի 20 կմ խորությամբ, 4.2 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5-6 բալ: Երկրաշարժը զգացվել է ԼՂՀ տարածքում՝ Հադրութ քաղաքում 2-3 բալ ուժգնությամբ:

Նոյյան տապան  -   Հասարակություն