ԱԺ փոխնախագահն ընդունել է սփյուռքահայ մի խումբ երիտասարդների


ԱԺ փոխնախագահն ընդունել է սփյուռքահայ մի խումբ երիտասարդների

  • 20-07-2017 14:53:18   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Հուլիսի 20-ին Աժ նիստերի մեծ դահլիճում խորհրդարանի նախագահի տեղակալ Վահրամ Բալայանն ընդունել է Համազգային հայ կրթական և մշակութային միության և Նոր Ջուղայի պատանեկան միության անդամներին:
 
Ողջունելով երիտասարդներին՝ Վահրամ Բալայանը ներկայացրել է Արցախի պատմությունը, անդրադարձել Ազգային ժողովի գործունեությանը, կառուցվածքին, տնտեսության ներկայիս վիճակին, բանակաշինության և մշակույթի ոլորտներին:
 
Խոսելով երկրի զարգացման գործում երիտասարդության դերի մասին՝ խորհրդարանի փոխնախագահը կարևորել է նրանց ներուժը՝ կոչ անելով անմասն չմնալ հայրենիքում կատարվող գործընթացներից:
 
«Կարծում եմ՝ համաքայլ լինելու և միասին հարցեր լուծելու անհրաժեշտությունը կա: Այդ պարագայում միայն այն ամենը, ինչ այսօր ունենք, կկրկնապատկվի, կքառապատկվի և այդ ճանապարհով կունենանք մեր երազած միացալ Հայաստանը»,-նշել է Վահրամ Բալայանը:
 
Հանդիպման ընթացքում երիտասարդներն ԱԺ նախագահի տեղակալին են առաջադրել Ստեփանակերտի օդանավակայանին, փետրվարին տեղի ունեցած սահմանադրական բարեփոխումներին, բանակաշինությանը, Արցախում կրթական համակարգի հեռանկարներին և բանակցային գործընթացին վերաբերող հարցեր:
 
Ամփոփելով հանդիպումը՝ Վահրամ Բալայանն առաջարկել է երիտասարդներին առավել հաճախ այցելել Արցախ՝ իրենց հետ բերելով նորանոր մարդիկ՝ այդպիսով նպաստելով հայրենաճանաչությանն ու հայրենադարձությանը:
 
 
 
Արցախի Հանրապետության
 
ԱԺ մամուլի ծառայություն
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն