Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է երևանաբնակ ժամկետային զինծառայողներին


Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է երևանաբնակ ժամկետային զինծառայողներին

  • 20-07-2017 16:38:21   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

 
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Արցախ կատարած պաշտոնական այցի շրջանակում Երևանի ավագանու «Հանրապետական կուսակցություն» խմբակցության ղեկավար Սերգեյ Մկրտչյանի, ավագանու Ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Երեմյանի և Երևանի վարչական շրջանների ղեկավարների հետ միասին այցելել է Արցախի ՊԲ զորամասերից մեկը, հանդիպել երևանաբնակ ժամկետային զինծառայողներին, ծանոթացել զինվորների ծառայության պայմաններին: 
 
Զրուցելով երևանաբնակ զինծառայողների հետ` քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ հայրենիքի սահմանների պաշտպանությունը պատասխանատու և կարևոր առաքելություն է, ու վստահեցրել, որ Երևանի քաղաքապետարանը շարունակելու է լինել զինծառայողների և նրանց ընտանիքների կողքին: Շնորհակալություն հայտնելով բոլոր զինվորներին և սպայական անձնակազմին հայրենիքի սահմաններն անառիկ պահելու համար՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ հատկապես սահմանային գոտում ծառայող զինվորների խիզախության շնորհիվ է, որ պահպանվում է խաղաղությունն ու հնարավորություն է ընձեռվում արարելու և ապահովելու հայկական երկու հանրապետությունների աստիճանական զարգացումը: 
Զինվորներն էլ իրենց հերթին շնորհակալություն են հայտնել Երևանի քաղաքապետին՝ մշտական ուշադրության և աջակցության, այդ թվում նաև իրենց ծնողների հետ հենց ծառայության վայրում պարբերաբար հանդիպումներ ունենալու հնարավորություն ընձեռելու համար: Նրանք նաև վստահեցրել են քաղաքապետին, որ մեծ հպարտությամբ ու պատասխանատվությամբ են պաշտպանում հայրենիքի սահմանները:
 
 
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play