Հուլիսի 10-14-ը նորերով է փոխարինվել փողոցների ու բակերի 653 վնասված լուսատու


Հուլիսի 10-14-ը նորերով է փոխարինվել փողոցների ու բակերի 653 վնասված լուսատու

  • 20-07-2017 16:58:18   | Հայաստան  |  Հասարակություն

Երևանի քաղաքապետարանի «Երքաղլույս» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ հուլիսի 10-14-ն ընկած ժամանակահատվածում նորերով է փոխարինվել փողոցների ու բակերի 653 վնասված լուսատու:
 
Այգիների և խաղահրապարակների արտաքին լուսավորության ցանցերում առկա բոլոր թերությունները վերացվել են: Վերականգնվել է ավտովթարի հետևանքով վնասված 4 հենասյուն: Արագ արձագանք են ստացել նաև թեժ գծերով ստացված զանգերը: Նախորդ շաբաթվա ընթացքում կառուցվել և Երևանի արտաքին լուսավորության ցանցին է միացվել 2 փողոց, փողոցի հատված և 3 բակային տարածք: Ընթացքի մեջ են 3 տարածքների արտաքին լուսավորության ցանցի անցկացման աշխատանքները: Առանձին դեպքերում ցերեկային ժամերին փողոցներում միացված լուսավորությունը պայմանավորված է ցանցում իրականացվող տեխնիկական գործառույթներով:
 
 
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play