Հանրապետության տարածքում շարունակում է իշխել բարձր ջերմային ֆոնը


Հանրապետության տարածքում շարունակում է իշխել բարձր ջերմային ֆոնը

  • 20-07-2017 17:14:08   | Հայաստան  |  Հասարակություն

 
Ուշադրություն
 
Հուլիսի 21-25-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է մինչև 39...40 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 5-7 աստիճանով:
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է  6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:
 
 
Հանրապետության տարածքում`
 
Սպասվում է առանց տեղումների եղանակ:
 
Քամին հարավ-արևմտյան՝ 3-8մ/վ:
 
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
 
 
 
Երևան քաղաքում`
 
Սպասվում է առանց տեղումների եղանակ:
 
 
 
Երևան քաղաքի հուլիսի 21-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
Օդի առավելագույն ջերմաստիճան`           39.80C (2000 թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան`               13.00C (1969 թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան`           27.00C
Նոյյան տապան  -   Հասարակություն