Աղվան Հովսեփյանը շնորհավորել է Բակո Սահակյանին


Աղվան Հովսեփյանը շնորհավորել է Բակո Սահակյանին

  • 20-07-2017 17:19:12   | Արցախ (ԼՂՀ)  |  Քաղաքական

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը շնորհավորական ուղերձ է հղել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին՝ ընտրվելու կապակցությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
 
Ուղերձում մասնավորապես ասվում է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ` Արցախի Հանրապետության նախագահ ընտրվելու կապակցությամբ:
 
Արցախն իր բազմադարյա պատմության ընթացքում անցել է բազում փորձություններով, հաստատել ազատ և անկախ ապրելու, սեփական ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու իրավունքը, կերտել իր անկախ պետականությունը: Արցախի հարազատ զավակը լինելով՝ Դուք Ձեր կյանքը նվիրաբերել եք ժողովրդի նվիրական երազանքների իրականացմանը և անգնահատելի դեր եք ունեցել Արցախի անկախ պետականության կայացման, պաշտպանության ամրապնդման և երկրի զարգացման սուրբ գործում:
 
Ձեր անցած ճանապարհը, փորձը, մեծ ներուժը և անձնական բարձր հատկանիշները հետագայում ևս կնպաստեն Արցախի պետականության ամրապնդմանը, թշնամու նենգ ոտնձգությունների խափանմանը, խաղաղության և կայունության ապահովմանը, ինչպես նաև` երկրի բարգավաճմանը: Դուք արդեն ապացուցել եք Ձեր սերը Արցախի և արցախցու նկատմամբ և որպես այդպիսին կմնաք պատմության մեջ:
 
Կրկին շնորհավորելով Ձեզ՝ Արցախի Հանրապետության նախագահ ընտրվելու կապակցությամբ, մաղթում եմ քաջ առողջություն, խաղաղություն, ամենայն բարիք և արդյունավետ աշխատանք՝ ի փառս Արցախի և նրա հերոսական ժողովրդի»:
Նոյյան տապան  -   Քաղաքական