ՍԱՊԾ-ն ոչնչացրել է անորակ պաղպաղակը.(տեսանյութ)


ՍԱՊԾ-ն ոչնչացրել է անորակ պաղպաղակը.(տեսանյութ)

  • 20-07-2017 17:22:37   | Հայաստան  |  Հասարակություն



Սննդի անվտանգության պետական ծառայությունն իրականացնում է տարեկան ստուգումների պլանին համապատասխան` նախապես ծրագրված ստուգումներ ինչպես՝ կաթնամթերքի, այնպես էլ՝ պաղպաղակի արտադրանքի բնագավառում։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանը՝ անդրադառնալով «Հետքի» հրապարակմանը, ըստ որի՝ փորձաքննությամբ պարզվել է, որ 8 արտադրողի «պլոմբիր» պաղպաղակներից միայն 3-ն են համապատասխանում պլոմբիրին ներկայացվող ՄՄ ՏԿ 033/2013 տեխնիկական կանոնակարգի պահանջներին։
 
«Բնականաբար՝ կան և՛ ստուգումներ, և՛ արդյունքներ, և՛ կասեցումներ, և՛ ոչնչացված ապրանք»,- ասաց Ի.Կարապետյանը՝ հավելելով, որ ստուգման արդյունքներն ամփոփելուց հետո կհրապարակեն դրանք։
 
Հիշեցնենք, որ Հետքը փորձաքննության էր ներկայացրել 8 արտադրողի «պլոմբիր» պաղպաղակներ, որոնցից «Բիոկաթ», «Коровка из Кореновки» և «Գրանդ Քենդի» ընկերության պլոմբիրները համապատասխանում էին պլոմբիրին ներկայացվող ՄՄ ՏԿ 033/2013 տեխնիկական կանոնակարգի պահանջներին, չնայած դրանցում ևս կար խախտում՝ անհամապատասխանություն յուղի փաստացի և իրական պարունակության մասով, իսկ այդպիսի ապրանքը «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքը սահմանում է՝ որպես կեղծված։
 
Մնացած 5 արտադրողների՝ «Երևան Կաթ», «Юнилевер Русь», «Աշտարակ կաթ», «Բոնիլատ», «Թամարա» ընկերության արտադրողներն անբարեխիղճ են գտնվել՝ իրենց ապրանքը ներկայացնելով՝ իբրև բուսական յուղ չպարունակող պլոմբիր, ինչով և խաբել են սպառողին։
 
Այս պաղպաղակները ևս կեղծված են. ոչ մեկում յուղի իրական և փաստացի պարունակությունը չի համընկնում։
 
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play