Սթափվել եւ նախաձեռնել. ԵԼՔ-ի կոչն իշխանությանը


Սթափվել եւ նախաձեռնել. ԵԼՔ-ի կոչն իշխանությանը

  • 20-07-2017 19:22:10   | Հայաստան  |  Հարցազրույցներ

Լրագրի զրուցակիցն է ԵԼՔ դաշինքի պատգամավոր Մանե Թանդիլյանը

 

- Արդյոք Ելք խմբակցությունը քննարկել է և ունի՞ վերջնական որոշում՝ կիսում է խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի տեսակետը, որ պետք է սկսել ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթաց:
 
 
 
- ԵԼՔ դաշինքը իր ծրագրում անգամ ամրագրել է, որ ԵԱՏՄ-ին միանալը քաղաքական սխալ էր, ինչպես նաև հաստատել է ԵԼՔ-ի դիրքորոշումը սկսելու Ասոցացման և  Խորը և Համապարփակ Ազատ Առևտրի համաձայնագրի ստորագրման գործընթացը: Առանց ԵԱՏՄ-ից դուրս գալու ակնհայտ է դառնում, որ այս գործընթացը սկսելը հիմքերը և հնարավորությունները գնալով նվազում են: Մյուս կողմից Ռուսաստանը շարունակում է զենքի վաճառքը Ադրբեջանին, զուգահեռաբար հանդես գալով ինքնորոշումը և Սահմանադրությունը անարգող այնպիսի հայտարարություններով, ինչպիսին է ռուսերենին պաշտոնական կարգավիճակ տալու առաջարկը: ԵԱՏՄ-ում գտնվելով Հայաստանը վտանգում է իր անկախությունն ու սուվերենությունը, և Էդմոն Մարուքյանի կոչը ուղղված է այսօրվա իշխանություններին՝ սթափվելու և ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթաց նախաձեռնել՝ պաշտպանելով Հայաստանի շահերը, ըստ էության:   
 
 
 
- Ինչպե՞ս եք պատկերացնում ԵՏՄ-ից դուրս գալու գործընթացը: Ի՞նչ քայլեր պետք է նախորդեն նման կտրուկ քայլին, որպեսզի հնարավոր լինի հնարավորինս անցավ անցնել այդ պրոցեսը:
 
 
 
- Հայաստանը արդեն իսկ ունի բոլոր նախադրյալները իր որոշումը հիմնավորելու: Տնտեսական կանխատեսումները իրողություն չդարձան, ներդրումները կտրուկ նվազեցին, տրանսֆերտները նվազեցին: Շարունակվում են ոտնահարվել Հայաստանի քաղաքացիների շահերը Ռուսաստանում, այդ թվում նաև ամենատարածված վարորդական արտագնա աշխատանքի մեկնած քաղաքացիների համար ստեղծվում են խոչընդոտներ: Հայաստանին առաջադրած պահանջները հեռու են գործընկերային լինելուց: Ամենակարևորը՝ Ռուսաստանը այդպես էլ չդադարեց հարձակվողական ամենարդիական զենքերը վաճառել Ադրբեջանին, չնայած որ ԵԱՏՄ-ին միանալը բացատրվում էր նաև անվտանգության տեսանկյունից: Ունենալով այս բոլոր հիմքերը՝Якорьպետք է սկսել կյանքի կոչել պայմանագրից դուրս գալու հոդվածը, որը նախատեսում է դիվանագիտական ուղիներով 12-ամսյա ծանուցում ԵԱՏՄ-ից դուրս գալու Հայաստանի մտադրության մասին:
 
 
 
- Հնարավո՞ր է այս հարցի շուրջ տարբեր դիրքորշումներիբախում խմբակցությունում և պառակտո՞ւմ։ ԵԼՔ-ի դիրքորոշումներն ամրագրված են ծրագրի մեջ, և դրան հակառակ որևէ տեսակետ չի հնչել: Նկատվում է, որ դաշինքի պառակտմանը շատերն են սպասում: Հավատացեք՝ անշնորհակալ գործ է: 
 
 
 
- Ինչպե՞ս եք պատկերացնում առհասարակ այդ միությունից դուրս գալու գործընթաց նախաձեռնել: Կարծում եք՝ հանրության մոտ այն լայն արձագանք կգտնի՞:
 
 
 
- Իսկ միանալը սատարում գտա՞վ: Ոչ միայն չգտավ, այլ նման անսկզբունքային ձևով ԵԱՏՄ-ին միանալը կոտրեց Հայաստանի ազատ և անկախ պետություն լինելու մասին պատկերացումները: Մենք պարտավոր ենք վերականգնել մեր միջազգային հեղինակությունը, Հայաստանը տանել զարգացման ճանապարհով, և գործել բացառապես ի շահ Հայաստանի պետականության և ինքնորոշման: Այդ միությունից դուրս գալը Հայաստանին կարող է դնել իմ նշած ուղու վրա: 
 
 
 
- Առհասարակ, ինչպե՞ս եք գնահատում Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները: Ինչպիսի՞ վերանայում պետք է անի Հայաստանը այս հարաբերություններում, երբ ռազմավարական համարվող գործընկերը շարունակում է զինել Ադրբեջանին:
 
 
 
- Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները հեռու են գործընկերային լինելուց: Դրանք շարունակում են լինել մեծ և փոքր եղբայրների հարաբերությունների ձևաչափում, որտեղ մեծ եղբայրը միշտ ճիշտ է և ուժեղ, փոքրը՝ թույլ և հարմարվողի դերում: Ըստ էության՝ մենք դեռ չենք հաստատել Ռուսաստանի հետ գործընկերային հարաբերություններ, որի բացակայությունը էապես տեղի է ունենում Հայաստանի շահերի հաշվին: Իսկ գործընկերային հարաբերությունները երկուստեք են ձեռնտու, քանզի ճանապարհ գնալ գործընկերոջ հետ ավեի հեռահար է, քան թե փոքր եղբոր հետ, որով նվազում են նաև մեծ եղբոր հնարավորությունները: Կարծում եմ՝ բավարար կամք և առաջնորդություն երբևէ չի ցուցաբերվել Ռուսաստանի հետ այլ՝ գործընկերային, մակարդակի հարաբերություններ հաստատելու համար, այլ ժառանգել ու մնացել ենք սովետական ժամանակաշրջանի հարաբերությունների տիրույթում:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հարցազրույցներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play