Ծխախոտը գետնին գցող քաղաքացիները կտուգանվեն 16 հազար դրամով


Ծխախոտը գետնին գցող քաղաքացիները կտուգանվեն 16 հազար դրամով

  • 20-07-2017 19:51:48   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Ծխախոտը գետնին գցող քաղաքացիները կտուգանվեն 16 հազար դրամով: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը:
 
«Օրենքը, որը մենք փոխանցել ենք Արդարադատության նախարարություն, շատ կոշտ մեխանիզմներ է պարունակում: Նվազագույն տուգանքի չափը 16 հազար դրամ է, խոշոր ձեռնարկությունների համար այն հասնում է մինչև 300 հազար դրամի»,- ասաց նա:
 
Նախարարի խոսքով` ինչպես վճարում են մեքենայի խախտման դեպքում, այնպես էլ կվճարեն միջավայրը աղտոտելու համար: 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play