ԱՄՆ-ի ԿՀՎ-ի տնօրենը մերկապարանոց կերպով մեղադրել է Ռուսաստանին, արտահայտել ԱՄՆ-ի թշնամական վերաբերմունքն Իրանի նկատմամբ


ԱՄՆ-ի ԿՀՎ-ի տնօրենը մերկապարանոց կերպով մեղադրել է Ռուսաստանին, արտահայտել ԱՄՆ-ի թշնամական վերաբերմունքն Իրանի նկատմամբ

  • 21-07-2017 15:54:26   | ԱՄՆ  |  Քաղաքական

 
 
Լոնդոնում հրատարակվող Գարդիան օրաթերթի հրապարակման համաձայն, ԱՄՆ-ի կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Մայք Պոմպեոն երեկ ասել է. «ՌԴ-ն շարունակում է միջամտել ԱՄՆ-ի ներքին հարցերին, որպեսզի բարդություններ ստեղծի այդ երկրի համար»:
Պոմպեոն իր վերոնշյալ մեղադրանքը հիմնավորող որևէ փաստ չի ներկայացրել, փոխարենը, դարձյալ առանց փաստեր հրապարակելու, կրկնել է, թե Ռուսաստանը ԱՄՆ 2016թ. նախագահական ընտրություններին կապ է ունեցել Դոնալդ Թրամփի և նրա մեձավորների հետ: ԿՀՎ-ի ղեկավարն ասել է. «Համոզված եմ, որ ՌԴ-ն միջամտել է ընտրություններում, ինչի բերումով բարդ իրավիճակ է տիրում Մոսկվա-Վաշինգտոն հարաբերություններում»:
Միջին Արևելքում հիմական ուժ համարվող Իրանի դեմ կրկնելով Թրամփի բացասական դիրքորոշումները, Պոմպեոն հավաստել է. «Իրանին դիմակայելու միջոց գտնելու համար ԱՄՆ նախագահը համագործակցում է Իսրայելի և Պարսից ծոցի տարածաշրջանի մի շարք երկրների հետ»:
 
      
 
Նոյյան տապան  -   Քաղաքական