Տեղի է ունեցել «Կայուն օրգանական աղտոտիչների մասին » Ստոկհոլմի կոնվենցիայի իրականացման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը


Տեղի է ունեցել «Կայուն օրգանական աղտոտիչների մասին » Ստոկհոլմի կոնվենցիայի իրականացման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

  • 21-07-2017 16:32:26   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հուլիսի 20-ին ՀՀ բնապահպանության նախարարությունում կայացել է «Կայուն օրգանական աղտոտիչների մասին»  Ստոկհոլմի կոնվենցիայի իրականացման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը: 
 
Նիստում զեկուցվել է Հայաստանի Հանրապետությունում «Կայուն օրգանական աղտոտիչների մասին»  Ստոկհոլմի կոնվենցիայի իրականացման գործողությունների ազգային ծրագրի 2016-2020թթ. իրականացվելիք միջոցառումների մասին,ներկայացվել են  «Ժամկետանց պեստիցիդների պաշարների ոչնչացում և կայուն օրգանական աղտոտիչներով /ԿՕԱ/ աղտոտված տարածքների աղտազերծում՝ քիմիկատների անվտանգ կառավարման միջոցառումների շրջանակներում»  ՄԱԶԾ/ԳԷՀ  լիածավալ ծրագրի և «Առկա լավագույն տեխնոլոգիայի կամ բնապահպանական իմաստով լավագույն գործունեության մեթոդաբանության կիրառումը բաց այրման աղբյուրներից կայուն օրգանական աղտոտիչների ոչ կանխամտածված արտանետումների նվազեցման համար»   ծրագրի  իրականացման ընթացքը: ՀՀ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Արմեն Սաղաթելյանը ներկայացրել է կենտրոնի գործունեությունը՝ նպատակաուղղված Ստոկհոլմի կոնվենցիայի իրականացմանը, նույն  համատեքստում անդրադարձ է եղել  «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ –ի գործունեությանը: 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն