ԱՄՆ-ում միայն 1 օրում 15 հոգի սպանվել, 39-ը վիրավորվել է հրազենից արձակված կրակոցներից


ԱՄՆ-ում միայն 1 օրում 15 հոգի սպանվել, 39-ը վիրավորվել է հրազենից արձակված կրակոցներից

  • 21-07-2017 16:48:43   | ԱՄՆ  |  Իրավունք

 
 
ԱՄՆ-ում զենքի վաճառքի սահմանափակման հարցով մարդու իրավունքների պաշտպան խմբերի ջանքերը հզոր լոբիների ազդեցությունը չեզոքացրել է, ինչի հետևանքով հերթական արյունալի դեպքերն են գրանցվել: Ըստ Միացյալ Նահանգներում բռնության դեպքերի գրանցման կենտրոնի հրապարակած տեղեկատվության, հինգշաբթի օրվան նախորդած 24 ժամերի ընթացքում ԱՄՆ-ի տարբեր նահանգներում հրազենային կրակոցների 130 դեպք է գրանցվել, ինչի հետևանքով սպանվել է 30 և վիրավորվել 95 մարդ:
Ըստ պաշտոնական տվյալների համաձայն, ԱՄՆ-ում 270-ից 300 մլն ատրճանակ կա, այսինքն՝  գրեթե յուրաքանչյուր քաղաքացու համար՝ մեկ ատրճանակ:
ԱՄՆ-ում հրազեն կրողների հիմնական հովանավորը նախագահ Դոնալդ Թրամփն է, որը վերջերս հայտարարել է. «Հրազեն կրողների իրավունքների ոտնահարման 8 տարին ավարտվել է և այժմ նրանք Սպիտակ տանը իրական աջակից ունեն»: Ակնհայտ է, որ Թրամփի պատկերացրած բիզնեսը սրբություն չունի, կարևորը՝ ֆինանսական ահռելի շահույթներն են:
       
 
Նոյյան տապան  -   Իրավունք