Կարեն Բոթոյանն աշխատանքային շրջայց է կատարել Դդմաշեն համայնք (Ֆոտոշարք)


Կարեն Բոթոյանն աշխատանքային շրջայց է կատարել Դդմաշեն համայնք (Ֆոտոշարք)

  • 21-07-2017 17:15:24   | Գեղարքունինքի մարզ  |  Մամլո հաղորդագրություն

Այսօր՝ հուլիսի 21-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը ներկա է գտնվել Դդմաշեն համայնքի հիմնանրոգված մանկապարտեզի բացման հանդիսավոր արարողությունը:
 
Կարեն Բոթոյանը նշել է, որ 22 տարվա դադարից հետո գործող մանկապարտեզ ունենալը շատ կարևոր նշանակություն ունի համայնքի հետագա զարգացումն ապահովելու գործում և շնորհավորել է դդմաշենցիներին այդ կապակցությամբ։ Այնուհետև Դդմաշեն համայնքի ղեկավար  Ավետիս Ավետիսյանի ուղեկցությամբ մարզպետը շրջել է 100 սանի համար նախատեսված երկհարկանի մանկապարտեզում և գոհունակություն հայտնել  որակյալ   շինարարական  աշխատանքների և հարմարավետ ու ճաշակով կահավորման համար: Մարզպետին զեկուցվել է, որ  պետական բյուջեի, Տարածքային Զարգացման Հիմնադրամի և համայնքային բյուջեի միջոցներով վերակառուցված մանկապարտեզը կարող է ընդունել նաև հարևան համայնքերի երեխաների և եթե դիմումները շատ լինեն, ապա խմբերի քանակը կարող է ավելացվել։ Մանկապարտեզը գործելու է շուրջտարին, անվճար հիմունքներով:
 
Միջոցառման ավարտից հետո Կարեն Բոթոյանը շրջայց կատարեց Դդմաշեն համայնքում, եղավ բժշկական ամբուլատորիայում և համայնքային գրադարանում։ Մարզպետը զրուցեց վերոնշյալ հաստատությունների աշխատակիցների հետ, ծանոթացավ վերջիններիս կողմից բարձրացված հարցերին։
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play