«Հայաստանը միջազգային անվտանգություն արտահանող երկիր է». Արմեն Աշոտյան


«Հայաստանը միջազգային անվտանգություն արտահանող երկիր է». Արմեն Աշոտյան

  • 21-07-2017 17:17:55   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հուլիսի 21-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին:
Արմեն Աշոտյանը, ողջունելով դեսպանին Ազգային ժողովում, բարձր է գնահատել երկկողմ հարաբերությունները, այդ թվում՝ միջխորհրդարանական մակարդակում: Այս համատեքստում Արմեն Աշոտյանը կարեւորել է երկու երկրների խորհրդարանների համապատասխան հանձնաժողովների միջեւ արդյունավետ գործակցությունը եւ պատգամավորական բարեկամական խմբերի միջեւ շփումների ակտիվացումը:
 
Իր հերթին դեսպան Միլսը շնորհավորել է Արմեն Աշոտյանին հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ եւ կարեւորել միջխորհրդարանական համագործակցության խորացումը:
«Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը խորհրդարանական դիվանագիտության առանցքային կառույցներից մեկն է: Մենք ակնկալում ենք շարունակել հանձնաժողովի հետ արդեն իսկ ձեւավորված գործընկերությունը՝ այժմ արդեն Ձեր հմուտ ղեկավարության ներքո ու համալրված նոր անդամներով, եւ արձանագրել նորանոր ձեռքբերումներ երկկողմ հարաբերությունների ամրապնդման ճանապարհին», - ասել է Ռիչարդ Միլսը:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաեւ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ ստեղծված «Վերլուծական խորհուրդ» աշխատանքային խմբի ձեւավորմանը եւ գործունեության նպատակներին: Այս համատեքստում քննարկվել են Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանության հետ համագործակցության հնարավոր ուղղությունները:
Կողմերն անդրադարձել են տարածաշրջանային հիմնախնդիրներին: Զրուցակիցները կարեւորել են տարածաշրջանում կայունության եւ անվտանգության ապահովումը, առկա հակամարտությունների խաղաղ կարգավորումը:
Այս համատեքստում անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը՝ Արմեն Աշոտյանը կարեւորել է հարցի խաղաղ լուծումը, տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ապահովումը եւ բարձր է գնահատել այս հարցում ԱՄՆ-ի դերը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր: Արմեն Աշոտյանն ընդգծել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից Հայաստանն ակնկալում է առավել հասցեական մոտեցումներ:
Անդրադառնալով երկու երկրների համագործակցության ուղղություններին՝ դեսպանն իր խոսքում ընդգծել է, որ Հայաստան-ԱՄՆ փոխհարաբերություններն ամուր են:
Հանդիպման ավարտին կողմերն անդրադարձել են նաեւ հետագա համագործակցությանն ու անելիքներին: 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն