Հայ շախմատիստները հետ են մնում «Սեւանա լիճ 2017» միջազգային մրցաշարի առաջատարներից


Հայ շախմատիստները հետ են մնում «Սեւանա լիճ 2017» միջազգային մրցաշարի առաջատարներից

  • 21-07-2017 18:13:10   | Հայաստան  |  Սպորտ

Սեւանում ընթացող «Սեւանա լիճ 2017» 16-րդ կարգի շախմատի միջազգային մրցաշարի (10 մասնակից, 9 տուր) յոթ տուրերից հետո, միանգամից երեք մասնակիցներ վաստակել են 5-ական միավոր:
 
Հայաստանցի հինգ շախմատիստներ ընթանում են մրցաշարային աղյուսակի երկրորդ հատվածում:
 
Մրցաշարային աղյուսակ. 1-3. Մարտին Կրավցիվ (Ուկրաինա), Թամիր Նաբաթի (Իսրայել), Ամին Բասսեմ (Եգիպտոս)` 5-ական միավոր, 4-6. Դարիուշ Շվերց (Լեհաստան), Իգոր Կովալենկո (Լատվիա), Մանուէլ Պետրոսյան` 4-ական, 7. Հովհաննես Գաբուզյան` 3, 8-9. Տիգրան Հարությունյան, Հայկ Մարտիրոսյան` 2-ական, Սամվել Տեր-Սահակյան` 1:
 
8-րդ տուրի պարտիաները կկայանան հուլիսի 21-ին:
 
 
 
 
Աղբյուրն ու լուսանկարը` մրցաշարի պաշտոնական կայքի
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play