Քաղաքային քանդակ և քաղաքաշինություն


Քաղաքային քանդակ և քաղաքաշինություն

  • 21-07-2017 18:17:22   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Այսօր Ալ. Թամանյանի անվ. ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի «Թամանյան» սրահում  բացվել է «Քաղաքային քանդակ» խորագիրը կրող ցուցահանդեսը, որը համակարգում է քանդակագործ Նունե Թումանյանը: 
 
Արդեն երկրորդ անգամ կազմակերպված ցուցադրությանը ներկայացվել են 10 քանդակագործի 20 նախագիծ:
 
Ցուցահանդեսը բաց կլինի մինչև օգոստոսի 10-ը:
 
Քաղաքային քանդակը ցանկացած քաղաքի այն կարևոր գեղարվեստական տարրն է, որն ունի այլ գործառույթ, քան մեզ մոտ այդքան ընդունված հուշարձանները: Լինելով արվեստի յուրահատուկ տեսակ, այն կոչված է տրամադրություն ստեղծել քաղաքում, դրա հետ մեկտեղ կրելով և որոշակի քաղաքաշինական ֆունկցիա՝ կազմակերպել տարածությունը, լրացնել միջավայրը, հարստացնել քաղաքի ուրվագիծը, շենքերի հետ համատեղ աշխատելով նպաստել ճարտարապետության գեղագիտական և պլաստիկ խնդիրների լուծմանը: 
 
Երևանում, ցավոք, համարյա չկան այդ խնդիրները լուծող քանդակներ: Ուստի անհրաժեշտ է գոնե նախագծերի մակարդակով ներկայացնել համապատասխան առաջարկներ, որոնք կարող են հետագայում մեր քաղաքում ստեղծել հետաքրքիր և բոլորի կողմից սիրված անկյուններ, պատկերներ և կերպարներ: 
 
Հուսանք ներկայացված առաջարկները կհետաքրքրեն ներդնողներին:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play