Առևտրային կազմակերպությունների արդյունավետության շարունակական բարձրացման համար պետք է արմատական փոփոխությունների գնանք.ՊԵԿ


Առևտրային կազմակերպությունների արդյունավետության շարունակական բարձրացման համար պետք է արմատական փոփոխությունների գնանք.ՊԵԿ

  • 21-07-2017 18:19:15   | Հայաստան  |  Կազմակերպություններ

Այսօր՝ հուլիսի 21-ին,  Պետական գույքի կառավարման վարչությունում համատեղ քննարկվել են էներգետիկայի ոլորտի՝ պետական մասնակցությամբ  մի շարք առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական վիճակի վատթարացման պատճառներն ու արդյունքների բարելավման նպատակով ձեռնարկվող միջոցները:Քննարկման թեման պայմանավորված է ՀՀ նախագահի կողմից օրեր առաջ  տրված հստակ հանձնարարականներով՝ Պետական գույքի կառավարման վարչության պետի ներկայացրած զեկույցի շուրջ: Խոսքը պետական բաժնեմասով ընկերությունների ֆինանսատնտեսական մոնիտորինգի արդյունքների համալիր վերլուծության, ֆինանսատնտեսական վիճակի վատթարացում ունեցող առևտրային կազմակերպությունների ցուցանիշների արձանագրման, վատթարացման պատճառների ու գործունեության բարելավման ուղղությամբ ձեռնարկվող միջոցների համարժեքության մասին է:
 
Այսօրվա քննարկման  օրակարգում    «ՀԱԷԿ» ՓԲԸ-ն է, հաջորդական քննարկումներով անդրադարձ է կատարվելու նաև էներգետիկայի  և այլ ոլորտների մյուս ընկերություններին:
ՊԳԿ վարչության պետ Արման Սահակյանը տեղեկացրել է, որ  Վարչությունը պետական մասնակցությամբ 182 առևտրային կազմակերպությունների 2013-2015թթ.  ֆինանսատնտեսական վերլուծության արդյունքների վերլուծությամբ պարզել է, որ կազմակերպությունների մեծ մասի շահութաբերության ցուցանիշը բավականին ցածր է և միջինում կազմել է մոտ  1,2 %: «Հաշվի առնելով,  որ նշված ցուցանիշը բավականին ցածր է, առաջարկվել է  սահմանել կազմակերպությունների համար նվազագույն սահմանային շահութաբերության ցուցանիշի շեմ, և ելնելով  6%  բանկային վերաֆինանսավորման նորմատիվի մեծությունից,  ընդունվել է այդ շեմի մեծությունը: Իհարկե, նման մոտեցման պայմաններում պետք է հաշվի առնել նաև կազմակերպությունների ճյուղային առանձնահատկությունները: Ըստ այդմ,  միայն 10 կազմակերպությունների /որոնց կշիռը ընդհանուրի մեջ կազմում է ընդամենը 5,5 %/ շահութաբերության մակարդակն է հավասար կամ գերազանցում է նվազագույն սահմանային շեմը (6%) և որոնք նշված ժամանակահատվածի համար ունեն ըստ տարիների շահութաբերության ցուցանիշի աճ: Եվ եթե եթե սահմանային շեմը հեռանկարում հավասարվի 6%-ի, ապա կազմակերպությունների շահույթի մակարդակը կավելանա մոտ 8 անգամ»,- ասել է Արման Սահակյանը:
Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, առաջարկվել է  առևտրային կազմակերպությունների տնտեսական գործունեության արդյունավետության շարունակական բարձրացման,  տնտեսական գործունեության ծրագրային ցուցանիշների հսկողության գործում արմատական փոփոխություններ կատարել: Այդ փոփոխությունները հնարավորություն կտան իրատեսորեն որոշել կազմակերպությունների արդյունավետությունը, հստակ գնահատել գործադիր մարմինների կատարած աշխատանքը: Արդյունքում, կախված աշխատանքների կատարման մակարդակից, ընկերությունների նկատմամբ  կկիրառվեն ինչպես պատասխանատվության, այնպես էլ  խրախուսման միջոցներ: Այդ նպատակից ելնելով, Վարչության կողմից մշակվել և ՀՀ արդարադատության նախարարություն է ներկայացվել փորձաքննության մոնիտորինգի անցկացման նոր կարգ, ինչպես նաև մշակվել և շահագրգիռ մարմինների քննարկմանն է ներկայացվել կազմակերպությունների գործարար ծրագրերի օրինակելի նոր ձև: Նոր մոտեցումները թույլ կտան ֆինանսատնտեսական դիտարկման արդյունքում իրատեսորեն գնահատել կազմակերպությունների գործունեության արդյունավետությունը: 
Մասնավորապես, սկսած 2018թ-ի հունվարի 1-ից, գործարար ծրագրի եռամսյակային տվյալների դիտարկման շհորհիվ հսկողություն կիրականացվի կազմակերպությունների ծրագրային առաջադրանքների կատարման նկատմամբ, ինչպես նաև, գործադիր մարմինների կատարած աշխատանքը գնահատելու և առաջարկություններ ներկայացնելու մասով:
  
 
 
 
Նոյյան տապան  -   Կազմակերպություններ