Երիտասարդ ուխտավորների այցելությունը դեպի գողտրիկ Տավուշի մարզ (լուսանկարներ)


Երիտասարդ ուխտավորների այցելությունը դեպի գողտրիկ Տավուշի մարզ (լուսանկարներ)

  • 21-07-2017 20:02:15   | Տավուշի մարզ  |  Հասարակություն

Ամառ.. Շոգ…Տապ.. Բազում քաղաքացիներ ամառային այս եղանակին իրենց հանգիստը կազմակերպելու նպատակով  դիմում են բազմաթիվ տուրիստական գործակալություններ:
 Իսկ մի խումբ երիտասար կամավորականներ, որոշեցին մասնակցել 2-օրյա ուխտագնացության դեպի  գողտրիկ Տավուշի մարզ: Նպատակ ունենալով ծանոթանալ  տեղի բնակիչների առօրյա կյանքին, պատմամշակութային կոթողներին, ինչպես նաեւ վայելել մաքուր օդ եւ բացահայտել Տավուշի գաղտնիքները:
 Ուղտավորների առաջին կանգառը եղավ Նոր Վարագավանք կոչվող միջնադարյան վանական համալիրում, որտեղ նրանք աղոթք հղեցին առ Աստված, ապա շարունակեցին իրենց ճանապարհը դեպի Բերդ քաղաքի պատմության եւ կենցաղի թանգարան` ծանոթացան Հայրենական մեծ պատերազմի, Հայոց ցեղասպանության, արցախյան պատերազմի տարիներին Շամշադինի ինքնապաշտպանական ջոկատի եւ առհասարակ Շամշադինի տարածաշրջանի պատմությունը ներկայացնող ցուցանմուշներին:
 
Ծնունդով չինարեցի Հեղինե Աղասյանի խոսքերով,  (ով հանդիսանում է ուխտագնացության մտահղացման համահեղինակը) Շամշադինի տարածաշրջանը էկոտուրիզմի զարգացման համար ունի մեծ ռեսուրսներ, եւ շատ ցանկալի կլինի, որպեսզի կառավարությունը մեշ ուշադրություն դարձնի  մազրում, հատկապես՝  Չինարիում   էկոտուրիզմի զարգացմանը.«Մարդիկ լսում են սահմանամերձ գյուղ եւ վախենում են այցելել` տեսնել գեղեցիկը եւ շփվել բնության հետ: Բայց  իրականում տավուշցիները միշտ էլ մեծ սիրով ու գրկաբաց են ընդունում մարզ այցելող  բոլոր հյուրերին»: Նա տեղեկացրեց, որ  այս ուխտագնացության մտահղացումն իրականություն չէր դառնա,  եթե ֆինանսական աջակցություն չստանար Արայիկ Առուստամյանից, ով եւս լինելով ծնունդով չինարեցի, բազմաթիվ բարեգործական ծրագրեր է իրականացրել ոչ միայն  Չինարիի, այլեւ Շամշադինի համար:
 
Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը  ուխտավորներին դիմավորեց  Չինարի գյուղի արցախյան ազատամարտի հերոս  Վահրամ Սաղոյանի անվան հուշապուրակում:Վերջինս տեղեկանալով, որ ուխտագնացների մեջ կան  մարդիկ, ովքեր առաջին անգամ են գտնվում դրախտավայր  Տավուշում, նրանց պատմեց սահմանամերձ  մարզում ապրող բնակիչների առօրյա կյանքի  ու նրանց թշնամու դեմ  ամենօրյա պայքարի  մասին :
 Երեկոյան ուղտավորներին սպասում էր մեծ անակնկալ: Չինարեցիները Բագրատ սրբազանի գլխավորությամբ Չինարիի մշակույթի տանը  ներկա եղան եւ մասնակցեցին «Զվարթնոց» երգի եւ «Չինարի» պարի խմբերի համերգին, ովքեր իրենց անզուգական հայրենասիրական երգ ու պարով երեկոն վերածեցին իսկական  տոնի: Ողջ համերգի ընթացքում թե ուխտավորները, եւ թե չինարեցիները համերգի մասնակիցների հետ երգում ու պարում էին: Այդ ջերմ մթնոլորտին միացավ նաեւ   սահմանամերձ Մովսես գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Աբել քահանա Քարտաշյանը: Արդեն   կեսգիշերին  ուղտավորներից ոմանք, նախընտրեցին զբոսնել եւ վայելել  Չինարիի մաքուր օդը եւ  դիմավորել  լուսաբացը:
 
Ուխտագնացության հաջորդ օրը մասնակիցները Գեւորգ սարկավագ Միրզոյանի առաջնորդությամբ հաղթահարեցին 945 մետր բարձրություն ունեղոց Աղջկաքարը: Բարձունք հասնելով Գեւորգ սարկավագը ուխտավորներին  պատմեց Աղջկաքարի հետ կապված ավանդազրույցը, ըստ որի, երբ մոնղոլ-թաթարները հարձակվել են տեղի բնակիչների վրա, վերջիններս պաշտպանվելու նպատակով բարձրացել են ժայռի մոտ եւ պատսպարվել այնտեղ: Նրանց հետ եղել է նաեւ մի աղջիկ, որի մազերն այնքան երկար է եղել, որ կարողացել է ներքեւի գետից իր մազերով ջուր բարձրացնել: Մեկ այլ ավանդազրույցի համաձայն էլ, մոնղոլ-թաթարների հարձակման ժամանակ ժայռի գագաթից աղջիկը քարեր է ներտել ներքեւ եւ թշնամին տեսնելով խիզախ աղջկան՝ ահաբեկված փախել է, մտածելով, եթե կանայք են այսքան ուժեղ, ուրեմն` տղամարդկանց հաղթելն անհնար կլինի: Այդ օրվանից  ժայռը կոչվել է Աղջկաքար: Ապա շարժվեցին դեպի  Աղնջա գետի ձախափնյակում գտնվող միջնադարյան խոնհարված եկեղեցի, որտեղ Գեւորգ սարկավագը խոնարհված եկեղեցում երգեց մի քանի շարականներ եւ աղոթեց ուխտավորների հետ: 
 
Ուխտավորները ետ դարձի ճանապարհին խոստովանեցին, որ նման հաճելի եւ ուսուցանող պահեր իրենց կյանքում շատ քիչ է լինում: 
 
Մերի  Հունանյան, « Նոյյան Տապան» 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն