Ամերիկյան լազերային զինատեսակները, նոր նախագծերն ու ռուսական այլընտրանքը


Ամերիկյան լազերային զինատեսակները, նոր նախագծերն ու ռուսական այլընտրանքը

  • 22-07-2017 09:35:31   | ԱՄՆ  |  Քաղաքական


 

ԱՐՄԵՆ ԲԱԴԱԼՅԱՆ

 CNN հեռուստաընկերությունը տեսանյութ է հրապարակել, որում ներկայացված է ԱՄՆ ռազմածովային ուժերի կողմից լազերային հրանոթի միջոցով անօդաչու թռչող սարքի ոչնչացումը, փորձարկումն իրականացվել է Պարսից ծոցում:
«XN-1 LaWS» լազերային զենքի համակարգի (Laser Weapon System) նախագծային աշխատանքները մեկնարկել են դեռ 2010 թվականին  («Kratos Defense & Security Solutions» ընկերություն): 2014 թվականից այն տեղադրվել է «USS Ponce» ռազմանավիվրա է և տարբեր փորձարկումներ է անցել: Այսօր ամերիկյան Պենտագոնը  լազերային զենքի ոլորտում  հեռուն գնացող նպատակներ ունի:
________________________________________
«XN-1 LAWS»-Ի ՀԻՄՆԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ.
Ամերիկյան զինվորականների հաղորդմամբ այդ լազերային համակարգըմիջմայրցամաքային բալիստիկ հրթիռներից 50 հազար անգամ ավելի արագ է, կարող է խոցել թիրախը «լույսի արագությամբ»: Լազերային զենքը հարվածում է թիրախին ֆոտոնային ալիքով՝ 1,08 մլրդ կմ/ժ արագությամբ:
Համակարգի առավելություններից է այն, որ  անձայն է գործում, իսկ կրակոցն անզեն աչքով նշմարելի չէ:
Մեկ հրանոթի մոտավոր արժեքը 40 մլն դոլար է, իսկ մեկ կրակոցի արժեքը՝ մոտավորապես  մեկ դոլար: Հրանոթը մարտական վիճակի է բերվում  էլեկտրոգեներատորի միջոցով:
Լազերային համակարգը ղեկավարելու համար անհրաժեշտ է 3 անձ:
________________________________________
ԱՄՆ—Ի ԼԱԶԵՐԱՅԻՆ ԶԵՆՔԻ  ԱՅԼ ՆԱԽԱԳԾԵՐԸ.
Լազերային զենքի նախագծման աշխատանքներն ընթանում էին դեռ սառը պատերազմի տարիներին ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ ԽՍՀՄ-ում:
Վաշինգտոնը բազմաթիվ նախագծեր է իրականացրել, որոնցից առավել հայտնին«Boeing YAL-1» ինքնաթիռն էր, որը փորձարկումների ժամանակ հաջողությամբ խոցում էր թիրախ-հրթիռները: Ինքնաթիռի առաջին թռիչքն իրականացվել էր դեռ 2002 թվականին: Այդ ծրագրի համար ԱՄՆ-ը 5 մլրդ դոլար էր ծախսել, սակայն 2014 թվականից նախագծի աշխատանքները դադարեցվել են :
***
Ամերիկյան մեկ այլ լազերային նախագիծը էր «ZEUS-HLONS», որը ամենագնացի վրատեղադրված լազերային համակարգեր էր, այն հիմնականում օգտագործվում էրչպայթած ականները ոչ մեծ հեռավորությունից (25-300 մետր)  ոչնչացնելու համար:  Այդ զենքով հնարավոր էր օրական մինչև 2 հազար կրակոց արձակել:
«ZEUS-HLONS» նախագծի աշխատանքները մեկնարկել էին 1996 թվականից, այն կիրառություն է գտել ամերիկյան զորքերի կողմից Աֆղանստանում, ապա նաև Իրաքում:
________________________________________
«XN-1 LaWS» նախագծի հաջողված փորձարկումներից հետո, Պենտագոնը նպատակադրված է ստեղծել օդում հրթիռները ոչնչացնող լազերային  համակարգեր: Նման թիրախներն ավելի դժվար է խոցել, քան անօդաչու թռչող սարքերը կամ նավակները:
Հզոր լազերային զենք ստեղծելու ուղղությամբ աշխատում են «Lockheed Martin»,«Raytheon», «Northrop Grumman» և «General Atomics» հսկա ընկերությունները:
«Northrop Grumman» նախատեսում է «XN-1 LaWS» համակարգից հինգ անգամ ավելի հզոր լազեր ստեղծել: Նման լազերը կկարողանա ոչնչացնել ցանկացած օդային և ցամաքային տեխնիկա:
ԱՄՆ բանակը և «Raytheon» ընկերությունը վերջերս «AH-64 Apache» հարվածային ուղղաթիռի վրա տեղադրված լազերային զենքի փորձարկում են իրականացրել:
ԱՄՆ օդուժը ցանկանում է մինչև 2021 թվականը փորձարկել «SHIELD» լազերային համակարգը, որը նախատեսում է լազերային ինքնապաշտպանության կոմպակտ սարքավորումներ տեղադրել ամերիկյան տրանսպորտային ինքնաթիռների, ռմբակոծիչների, հետագայում նաև կործանիչների վրա:
________________________________________
ԼԱԶԵՐԱՅԻՆ ԶԵՆՔԻ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ.
Չնայած լազերային զենքի ակնհայտ առավելություններին, այն ունի նշանակալի թերություններ.
Առաջին՝ նման զենքը չափազանց շատ էլեկտրաէներգիա է օգտագործում: Դա նշանակում է, որ ավելի հզոր համակարգերի աշխատանքի համար կպահանջվի բավականին մեծ գեներատորներ, ինչը կնվազեցնի այն կրող միջոցի մանևրայնությունը:
Երկրորդ՝ լազերային զենքի կիրառման ժամանակ թիրախի խոցումը հնարավորէ միայն ուղիղ գծով, ինչը զգալիորեն կրճատում է այդ զինամիջոցի կիրառությունը ցամաքային զորքերում:
Երրորդ՝ հարաբերականորեն էժան նյութերի կիրառությամբ լազերային ալիքըհնարավոր է արտացոլել: Դեռ 2014 թվականին Չինաստանի ժողովրդական-ազատագրական բանակը հայտարարել էր, որ ամերիկյան լազերները հատուկ շերտով պատված չինական ռազմական տեխնիկայի համար վտանգ չեն ներկայացնում:
________________________________________
ՌՈՒՍԱԿԱՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԸ.
Լազեր ստեղծելու բազմաթիվ փորձեր են արվել դեռ Խորհրդային Միության կողմից:
1981 թ. «Ил-76МД» ինքնաթիռի հիմքով ստեղծվեց խորհրդային «А-60» լազերային զենքկրող ինքնաթիռը: ԽՍՀՄ փլուզումից հետո այն նախագծի մասին ոչինչ պարզ չէր, միայն 2016 թ. հոկտեմբերին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ «А-60» նախագծի կատարելագործման աշխատանքներըշարունակվում են:
Ինքնաթիռը կունենա էլեկտրասնուցման հզոր սարքավորումներ, ինչպես նաևգերնոր նավիգացիոն համակարգ, պաշտպանված կլինի հակառակորդի ռադիոէլեկտրոնային ազդեցությունից:
Ռուսաստանի լազերային նորարարությունները կարող են կիրառվել նաև ռուսական «ՄիԳ-35» կործանիչների վրա:
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play