Ադրբեջանը եւ Ռուսաստանը ռազմավարական գործընկերներ են․ Պուտինը եւ Ալիեւը քննարկել են Արցախյան հարցը


Ադրբեջանը եւ Ռուսաստանը ռազմավարական գործընկերներ են․ Պուտինը եւ Ալիեւը քննարկել են Արցախյան հարցը

  • 22-07-2017 15:10:59   |   |  Քաղաքական

Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը` վկայակոչելով Ադրբեջանի նախագահի մամլո ծառայությանը, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահներ Իլհամ Ալիեւը եւ Վլադիմիր Պուտինը Սոչիում քննարկել են Արցախյան հակամարտության կարգավորման հարցը։ Հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշվում է․ 

«Հանդիպման շրջանակներում քննարկվել են հայ-ադրբեջանական ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ կապված հարցերը»։

Նշվում է, որ պետությունների ղեկավարները մեկ անգամ եւս հաստատել են Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ ռազմավարական գործընկերության կապերի առկայությունը, ընդգծել են քաղաքական, տնտեսական, հումանիտար եւ այլ բնագավառներում երկկողմ հարաբերությունների հաջող զարգացման փաստը։

Պետությունների ղեկավարները վստահություն եւ հայտնել, որ Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ բարեկամական եւ ռազմավարական գործընկերային կապերը կշարունակեն զարգանալ։

Ադրբեջանի նախագահի այցը Ռուսաստան ավարտվեց հուլիս 22-ին։

 

Նոյյան տապան  -   Քաղաքական