Կայացել է օլիմպիական փառատոնի բացման արարողությունը


Կայացել է օլիմպիական փառատոնի բացման արարողությունը

  • 24-07-2017 10:58:34   | Հունգարիա  |  Սպորտ

Երեկ Հունգարիայի Գյոռ քաղաքում կայացավ Եվրոպական պատանեկան օլիմպիական փառատոնի բացման արարողությունը։
 
Շքեղ շոուի ընթացքում ներկայացվեցին փառատոնին մասնակցող բոլոր երկրները։ Հայատանի դրոշը տարավ լողորդ Արթուր Բարսեղյանը։ Մի քանի օր 50 երկրի ավելի քան 2500 մարզիկներ կպայքարեն տասը մարզաձեւում:
 
Օլիմպիական փառատոնում հայ պատանիները մեկնարկում են թենիսում եւ աթլետիկայում:
 
Այսօր մենախաղերում պայքարի մեջ կմտնեն թենիսիստներ Յուրի Մարտիրոսյանը, Արթուր Սողոյանը, Էվելինա Մարտիրոսյանը, Եվա Խաչատրյանը (նկարում), իսկ վազորդ Դավիթ Մարտիրոսյանը կմրցի 100 մ վազքում։
 
Նոյյան տապան  -   Սպորտ