Այս ստեղծագործությունը մարդկանց կօգնի ստեղծել ներդաշնակություն իրականության և իրենց միջև (տեսանյութ)


Այս ստեղծագործությունը մարդկանց կօգնի ստեղծել ներդաշնակություն իրականության և իրենց միջև (տեսանյութ)

  • 24-07-2017 11:35:41   | Հայաստան  |  Մշակույթ



Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի «Դեբյուտ» նախագիծը ներկայացնում է երիտասարդ կոմպոզիտոր Աննա Մանուկյանին` իր «Տերևների պար» ստեղծագործությամբ:
 
Նախագծի նպատակն է դասական երաժշտաարվեստում բացահայտել և հանրությանը ներկայացնել նոր անուններ, նոր ստեղծագործություններ: Տեսահոլովակի ռեժիսորը Արմեն Ռոնովն է:
 
 
Ի դեպ, 2012 թվականին թողարկվել է Աննայի առաջին ձայնասկավառակը, որում ներառված է եղել «Տերևների պար» ստեղծագործությունը: Այն Աննան գրել է դեռևս 12 տարեկանում, սակայն հետագայում մշակել է և ավելացրել ջութակի հատվածը:
 
Այս ստեղծագործության մեջ հեղինակը փորձել է երաժշտության լեզվով օգնել մարդկանց ստեղծել ներդաշնակություն իրականության և իրենց միջև:
Նոյյան տապան  -   Մշակույթ