ՃՏՊ` Տաշիր-Լեռնահովիտ ավտոճանապարհին


ՃՏՊ` Տաշիր-Լեռնահովիտ ավտոճանապարհին

  • 24-07-2017 11:48:52   | Հայաստան  |  Հասարակություն

Հուլիսի 23-ին, ժամը 18:34-ին ահազանգ է ստացվել, որ Տաշիր-Լեռնահովիտ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենայում կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
 
Պարզվել է, որ Տաշիր-Լեռնահովիտ ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «Mitsubishi Pajero iO» մակնիշի 34 VR 990 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1983 թ. ծնված Ե. Մ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել:
 
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը, ուղևորներ՝ 1950 թ. ծնված Վ. Ա.-ը, 2015 թ. ծնված Տ. Մ.-ը տեղի ուժերով տեղափոխվել են Տաշիրի ԲԿ, որտեղ տուժածների առողջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:
Նոյյան տապան  -   Հասարակություն