Ուրբաթ օրվանից Թուրքիայից թռիչքը հետաձգած ինքնաթիռը ժամանել է «Վնուկովո»


Ուրբաթ օրվանից Թուրքիայից թռիչքը հետաձգած ինքնաթիռը ժամանել է «Վնուկովո»

  • 24-07-2017 14:15:24   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

panorama.am.I Fly ավիաընկերության ինքնաթիռը, որը թուրքական Բոդրումից պետք է թռչեր դեռ ուրբաթ օրը, լույս երկուշաբթի վայրէջք է կատարել Վնուկովո օդանավակայանում։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»։
 
300 ուղևորներով ինքնաթիռը Մոսկվայի օդանավակայան հասել է կեսգիշերին մոտ։ Մոսկվա-Բոդրում ավիաչվերթը հուլիսի 22-ին հետաձգվել էր 16 ժամով։
 
Հուլիսի 21-ին Թուրքիայի հարավ-արևմուտքում երկրաշարժ է տեղի ունեցել, որի էպիկենտրոնը գտնվում է հանգստավայրային Բոդրում քաղաքից 10,3 կմ հարավ: Այն ցունամի է առաջացրել, վնասել է նաև մի քանի հին շենքեր և  հանգեցրել էլեկտրականության ժամանակավոր անջատման:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը