Կառնուտի ջրամբարում հայտնաբերվել է ջրահեղձված երիտասարդի դին


Կառնուտի ջրամբարում հայտնաբերվել է ջրահեղձված երիտասարդի դին

  • 24-07-2017 15:33:56   | Հայաստան  |  Հասարակություն

Հուլիսի 24-ին, ժամը 00:17-ին տեղեկություն է ստացվել, որ 1981 թ. ծնված Կ. Գ.-ը մեկնել է Շիրակի մարզի Կառնուտի ջրամբար և չի վերադարձել, կասկածվում է, որ նա ջրահեղձվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
 
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:
 
Պարզվել է, որ Կառնուտի ջրամբարի արևմտյան հատվածում գտնվող արհեստական լճի (մոտ 5 մ խորությամբ, մոտ 70 մ երկարությամբ և 25 մ լայնությամբ) ափին հայտնաբերվել է Կ. Գ.-ի հագուստը:
 
Ժամը 03:03-ին մթության պատճառով և եղանակային պայմաններից ելնելով որոնողական աշխատանքները դադարեցվել են. կվերսկսվեն առավոտյան:
 
***
 
Ժամը 10:40-ին վերսկսվել են որոնողական աշխատանքները:
 
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը և հատուկ ջրափրկարարական ջոկատը:
 
Ժամը 14:20-ին ջրափրկարարները հայտնաբերել են ջրահեղձված՝ 1981 թ. ծնված Կ. Գ.-ի դին և դուրս բերել լճից
Նոյյան տապան  -   Հասարակություն