Մշակվում է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության արդիականացման ճանապարհային քարտեզ


Մշակվում է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության արդիականացման ճանապարհային քարտեզ

  • 24-07-2017 16:08:42   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հուլիսի 24-ին ՀՀ ԱԻ նախախար Դավիթ Տոնոյանն ընդունեց Համաշխարհային բանկի տեխնիկական աջակցության փորձագիտական պատվիրակությանը:
 
Հանդիպման ընթացքում քննարկվեցին Աղետների ռիսկի կառավարման ազգային ծրագրի շրջանակում ՀՀ ԱԻՆ «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության» կարիքները ծառայության արդիականացման և կարողությունների զարգացման համատեքստում:
 
Համաշխարհային բանկի կողմից գործուղված փորձագիտական խումբը կիրականացնի ՀՀ ԱԻՆ «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության» գործունեության և կարիքների ուսումնասիրություն և վերլուծություն, ինչի արդյունքում կկազմվի ծառայության արդիականացման ճանապարհային քարտեզ, որի միջոցով հնարավոր կլինի լուծել ծառայության օպտիմիզացիայի և թվայնացման խնդիրները:
 
Իր խոսքում ԱԻ նախարարն ընդգծեց «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության» կողմից վաղ ազդարարում իրականացնելու և կանխատեսումների ազդեցության վերլուծություն տրամադրելու կարևորությունը՝ նշելով, որ տվյալ կանխատեսման շահառուները պետք է հնարավորություն ունենան տեղեկանալու, թե ինչ միջոցառումներ պետք է իրականացնեն՝ ստացված տեղեկատվության համապատասխան:  
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play