ԱՄՆ-ը փորձում է Վենեսուելան վերածել երկրորդ Սիրիայի


ԱՄՆ-ը փորձում է Վենեսուելան վերածել երկրորդ Սիրիայի

  • 24-07-2017 16:22:46   | ԱՄՆ  |  Քաղաքական

 
 
Վենեսուելայում, ինչպես հայտնի է, շարունակվում են խռովություններն ու քաղաքական լարվածությունը: ԱՄՆ-ը, որի հրահրմամբ սկսվել է այս ամենը, հիմա փորձում է էլ ավելի սրել իրավիճակը` նպատակ ունենալով Վենեսուելան վերածել երկրորդ Սիրիայի, այնուհետև, թեկուզ առանց ՄԱԿ-ի սանկցիայի, մուտք գործել այնտեղ և իր ռազմական ներկայությունն ապահովել այդ երկրում:
Միացյալ Նահանգներն իր վերոնշյալ նպատակին հասնելու համար այժմ փորձում է Վենեսուելայում սոցիալ-տնտեսական վիճակը վատացնել այն աստիճան, որ ավելի մեծաթիվ զանգվածներ փողոց դուրս գան:
ԱՄՆ-ի կառավարությունը որոշել է Վենեսուելայի դեմ նավթային շրջափակման նոր ծրագիր կիրառել` նշված պետության կառավարությանը թուլացնելու նպատակով: Սպիտակ Տան պաշտոնատարներն արդեն հայտարարել են, որ Վենեսուելայի «Պետրոլեուս Դի» պետական նավթընկերության հետ դոլարով առևտուրն արգելելով, Վաշինգտոնը շատ ծանր պատժամիջոց է կիրառել Կարակասի դեմ: Վենեսուելայի հետ ֆինանսական գործարքներն արգելելու հրամանն արձակվել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կողմից:
«Հիսփան Թի Վի» հեռուստաընկերության հաղորդման համաձայն, Սպիտակ Տան այս քայլերը կարող են սահմանափակել Վենեսուելայի անմշակ նավթի արտահանումը, հարվածել այդ երկրի տնտեսությանը և այդպիսով մեծացնել կառավարության դեմ բնակչության բողոքները:
ԱՄՆ նախագահը անտեսելով այն հանգամանքը, որ իր այս քայլը հակասում է Վենեսուելայի կառավարության և ամերիկյան նավթաընկերությունների միջև ստորագրված պայմանագրերին, ամերիկյան ընկերություններին պարտադրել է գործարքներ չկնքել Վենեսուելայի պետական նավթընկերության և տեղական բանկերի հետ:
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play