Հանրապետության տարածքում շարունակվում է պահպանվել բարձր ջերմային ֆոնը


Հանրապետության տարածքում շարունակվում է պահպանվել բարձր ջերմային ֆոնը

  • 24-07-2017 16:32:42   | Հայաստան  |  Հասարակություն

Ուշադրություն
 
Հուլիսի 27-29-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է մինչև 38...40 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 4-6 աստիճանով:
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը հուլիսի 25-ին կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:
 
 
Հանրապետության տարածքում`
 
Հուլիսի 25-ի երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 20-25 մ/վ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ 26-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
 
Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:
 
Օդի ջերմաստիճանը հուլիսի 25-ին կնվազի 1-2, 26-28-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով:
 
 
 
Երևան քաղաքում`
 
Հուլիսի 25-ի երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 19-24 մ/վ արագությամբ: 26-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
 
 
 
Երևան քաղաքի հուլիսի 25-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
 
Օդի առավելագույն ջերմաստիճան`           38.60C (2001 թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան`               15.50C (1976 թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան`           27.00C
Նոյյան տապան  -   Հասարակություն