Հանձնարարվել է ուսումնասիրել կարուսելների և խաղային կոնստրուկցիաների տեխնիկական վիճակը


Հանձնարարվել է ուսումնասիրել կարուսելների և խաղային կոնստրուկցիաների տեխնիկական վիճակը

  • 24-07-2017 17:19:13   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային  խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի կոմունալ տնտեսության, շինարարության ու բարեկարգման վարչություններին և վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է համագործակցելով ԱԻՆ-ի հետ իրականացնել մայրաքաղաքի այգիներում, ինչպես նաև բակային տարածքների խաղահրապարակներում տեղադրված կարուսելների և խաղային կոնստրուկցիաների տեխնիկական վիճակի մասնագիտական ուսումնասիրություններ: 
 
«Հատկապես ամռան ամիսներին մեր համաքաղաքացիների ժամանցի հիմնական վայրերն են դառնում զբոսայգիները, որտեղ գործում են տարբեր ատրակցիոններ ու կարուսելներ։ Ու բնական է, որ դրանց անվտանգ շահագործումը պետք է լինի հատուկ ուշադրության կենտրոնում: Ըստ այդմ, ԱԻՆ-ի հետ համագործակցելով, կազմակերպեք ստուգայցեր՝ զբոսայգիներում գործող ատրակցիոնների ու կարուսելների անվտանգությունը ստուգելու նպատակով։ Բացի այդ, ուսումնասիրեք նաև բակերում տեղադրված խաղերն ու կարուսելները և անհրաժեշտության դեպքում իրականացրեք դրանց ամրացման աշխատանքներ»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play