Գեւորգ Սաֆարյանն իր համաձայնությամբ տեղափոխվել է անվտանգ խուց.ՄԻՊ


Գեւորգ Սաֆարյանն իր համաձայնությամբ տեղափոխվել է անվտանգ խուց.ՄԻՊ

  • 24-07-2017 18:58:51   | Հայաստան  |  Իրավունք

Վաղ առավոտից «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներին հաջողվել է ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների հետ համատեղ ջանքերով Գեւորգ Սաֆարյանին իր համաձայնությամբ տեղափոխել անվտանգ խուց:
 
Հիշեցնենք, որ Գեւորգ Սաֆարյանին պատժախուց տեղափոխելու վերաբերյալ հրապարակումների հիման վրա ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում անմիջապես սկսվել է քննարկման ընթացակարգ՝ սեփական նախաձեռնությամբ: Այս մասին պատշաճ կարգով տեղեկացվել են թե՛ Գեւորգ Սաֆարյանը, թե՛ նրա փաստաբանը:
 
Գեւորգ Սաֆարյանի գործով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը օրենքով վերապահված իրավական հնարավորությունների շրջանակում ձեռնարկում է առավելագույն միջոցներ:
 
 
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ
 
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք