Բենզալցակայանում դի է հայտնաբերվել


Բենզալցակայանում դի է հայտնաբերվել

  • 25-07-2017 11:51:27   | Շիրակի մարզ  |  Հասարակություն

Հուլիսի 25-ին, ժամը 09:10-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյւոմրի քաղաքի Հաղթանակ փողոցի թիվ 92 հասցեում գտնվող բենզալցակայանի հանգստի սենյակում գտնվող աշխատակիցը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
 
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
 
Փրկարարները բացել են բենզալցակայանի հանգստի սենյակի դուռը և հայտնաբերել 1972 թ. ծնված Հ. Վ.-ի դին:
 
Լուսանկարը՝ Shamshyan.com-ի
Նոյյան տապան  -   Հասարակություն