Նարեկ Սարգսյանը հանդիպել է <<Քաղաքային քանդակ>> ցուցահանդեսի մասնակից արվեստագետների հետ


Նարեկ Սարգսյանը հանդիպել է <<Քաղաքային քանդակ>> ցուցահանդեսի մասնակից արվեստագետների հետ

  • 25-07-2017 12:16:17   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը երեկ այցելել է Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության թանգարան-ինստիտուտ, ծանոթացել նախօրեին թանգարանի Թամանյան սրահում բացված <<Քաղաքային քանդակ>> ցուցահանդեսին ներկայացված 10 քանդակագործերի երկու տասնյակի հասնող աշխատանքներին: 
 
Ցուցահանդեսի համակարգողն է քանդակագործ, նկարիչների միության քանդակի սեկցիայի վարիչ Նունե Թումանյանը, որն արդեն երկրորդ տարին է, ինչ նախաձեռնում է <<Քաղաքային քանդակ>> խորագիրը կրող ցուցահանդեսը, որի նպատակն է գոնե նախագծերի մակարդակով ներկայացնել համապատասխան առաջարկներ, որոնք կարող են հետագայում մեր քաղաքներում ստեղծել հետաքրքիր և բոլորի կողմից սիրված անկյուններ, պատկերներ և կերպարներ: 
Քանդակագործները Ն. Սարգսյանին ներկայացրել են ցուցադրված աշխատանքները, պատմել իրենց ծրագրերի մասին, քննարկել մասնագիտական հարցեր, տեսակետներ հայտնել, թե կոնկրետ ինչպիսի քաղաքաշինական միջավայրում են պատկերացնում իրենց ստեղծագործությունների երկրորդ կյանքը: Նարեկ Սարգսյանը մի քանի աշխատանքների վերաբերյալ առաջարկել է ներկայացնել կոնկրետ նախահաշիվներ:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն