Վարորդին առաջադրվել է մեղադրանք Սյունիքում 9-ամյա աղջկան վրաերթի ենթարկելու համար


Վարորդին առաջադրվել է մեղադրանք Սյունիքում 9-ամյա աղջկան վրաերթի ենթարկելու համար

  • 25-07-2017 15:36:15   | Սյունիքի մարզ  |  Իրավունք

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով 9-ամյա աղջիկ երեխային վրաերթի ենթարկելու համար մեղադրանք է առաջադրվել ավտոմեքենայի վարորդին:
 
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2017թ. հուլիսի 21-ին՝ ժամը 22:10-ի սահմաններում, «Lexus GX470» մակնիշի ավտոմեքենան, Երևան-Մեղրի Մ-2 ավտոմայրուղու 307-րդ կմ հատվածում խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, ճանապարհի երթևեկելի գոտում՝ համընթաց աջ ուղեմասում, վրաերթի է ենթարկել 2008թ. ծնված, Կապան քաղաքի բնակչուհուն, որի արդյունքում ստացած մարմնական վնասվածքներից երեխան մահացել է, իսկ վարորդը՝ ճանապարհատրանսպորտային պատահարի վայրից դիմել փախուստի:
 
Դեպքի առթիվ Սյունիքի մարզային քննչական վարչությունում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի և 244-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործով ձեռնարկված քննչական և օպերատիվ-որոնողական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, մեքենայի վարորդի ինքնությունը, ով հանդիսանում է 1991թ. ծնված երիտասարդ:
 
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ «Lexus GX470» մակնիշի ավտոմեքենայի վարորդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի և 244-րդ հոդվածի հատկանիշներով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
 
Նախաքննությունը շարունակվում է:
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play