Ռազմական ավիացիոն համալսարաններում կայացել է 2016-2017 ուսումնական տարվա շրջանավարտների ծառայության վայրերի ընտրության վիճակահանությունը


Ռազմական ավիացիոն համալսարաններում կայացել է 2016-2017 ուսումնական տարվա շրջանավարտների ծառայության վայրերի ընտրության վիճակահանությունը

  • 25-07-2017 18:28:44   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հուլիսի 24-ին և 25-ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական և Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարաններում կայացել է հիշյալ ռազմաուսումնական հաստատությունների և մեկամյա սպայական դասընթացների 2016-2017 ուսումնական տարվա շրջանավարտների ծառայության վայրերի ընտրության վիճակահանությունը, որը ղեկավարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արտակ Դավթյանը:
Շրջանավարտները, ովքեր ուսումնառության ընթացքում ձեռք են բերել մասնագիտական անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ, ըստ սահմանված կարգի, վիճակահանությամբ ընտրել են այն զորամասերը, ուր կանցկացնեն սպայական ծառայության առաջիկա տարիները: Նրանցից շատերը խնդրել են իրենց ուղարկել մարտական հերթապահությունում ընդգրկված զորամասեր:
 
Կարճատև արձակուրդից հետո նորընծա սպաները կմեկնեն զինվորական ծառայության՝ համալրելու զինված ուժերի հրամանատարական կազմի շարքերը:
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play