«Երևանյան ամառ 2017». Աջափնյակի հանդբոլի թիմը հաղթել է Երևանի քաղաքապետի փոխանցիկ գավաթի մրցաշարում


«Երևանյան ամառ 2017». Աջափնյակի հանդբոլի թիմը հաղթել է Երևանի քաղաքապետի փոխանցիկ գավաթի մրցաշարում

  • 25-07-2017 18:43:08   | Հայաստան  |  Հասարակություն

«Երևանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագրով Երևանի քաղաքապետի փոխանցիկ գավաթի 2017թ. համաքաղաքային բակային մրցաշարում հաղթողի կոչման համար պայքարի էին դուրս եկել մայրաքաղաքի վարչական շրջանների հանդբոլի թիմերը: 
 
«Երևանի սրընթաց գնդակ» կոչվող հանդբոլի մրցաշարի եզրափակիչ խաղում հանդիպել են Աջափնյակ և Էրեբունի վարչական շրջանների պատանեկան թիմերը: Շոշափելի առավելությամբ հաղթանակ են տարել և մրցաշարի հաղթող ճանաչվել աջափնյակցի հանդբոլիստները: 3-րդ տեղի համար Նոր Նորքը և Մալաթիա-Սեբաստիան ներկայացնող թիմերի դիմակայությունում ավելի ուժեղ են գտնվել նորնորքեցի պատանի հանդբոլիստները:
Առաջին եռյակը զբաղեցրած թիմերը պարգևատրվել են մեդալներով ու պատվոգրերով: Հաղթող թիմին պարգևատրել է Երևանի քաղաքապետի խորհրդական Գոռ Վարդանյանը, իսկ երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած թիմերին՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի բաժնի պետ Յուրի Մամիկոնյանն ու Երևանի սպորտկոմիտեի տնօրեն Հրանտ Ենոքյանը: Խրախուսվել են նաև խաղային դիրքերում իրենց լավագույն կողմերով դրսևորած պատանիները:
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանի «Առողջ սերունդ` պաշտպանված հայրենիք» խորագրով համաքաղաքային բակային մրցաշարի 8 մարզաձևերում թիմային ընդհանուր հաշվարկով հաղթած վարչական շրջանը կպարգևատրվի Երևանի քաղաքապետի փոխանցիկ գավաթով:
 
 
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play