Գաբրիել Ղազարյանը ներկա է գտնվել ջրագնդակի պատանիների ՀՀ առաջնության եզրափակիչ մրցումներին


Գաբրիել Ղազարյանը ներկա է գտնվել ջրագնդակի պատանիների ՀՀ առաջնության եզրափակիչ մրցումներին

  • 25-07-2017 18:51:27   | Հայաստան  |  Սպորտ

Ավարտվել է Երևանում ընթացող ջրագնդակի պատանիների ՀՀ առաջնությունը, որի եզրափակիչ մրցումներին և պարգևատրման հանդիսավոր արարողությանը ներկա է գնտվել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Գաբրիել Ղազարյանը:
 
Առաջնության հաղթող է դարձել «ORWP Երևան» թիմը, 2-րդ տեղը զբաղեցրել է «Արմադա» թիմը, իսկ 3-րդ տեղը՝ «Ատլանտ» թիմը:
 
Առաջնության լավագույն դարպասապահ է ճանաչվել  Համլետ Թամազյանը («ORWP Երևան»), լավագույն պաշտպան՝ Գարիկ Իսրայելյանը («Արմադա») և լավագույն հարձակվող՝ Սամվել Տիգրանյանը («ORWP Երևան»):
 
Նշենք, որ առաջնությանը մասնակցել է 8 թիմ՝ Երևանից և Վանաձորից:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play