Արմեն Բաբալարյանը հրապարակել է աշխարհի երիտասարդական առաջնություն մեկնող հավաքականի կազմը


Արմեն Բաբալարյանը հրապարակել է աշխարհի երիտասարդական առաջնություն մեկնող հավաքականի կազմը

  • 26-07-2017 11:25:59   | Հայաստան  |  Սպորտ

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Արմեն Բաբալարյանը հրապարակեց այն մարզիկների անունները, որոնք կմասնակցեն օգոստոսի 1-ից 6-ը Ֆինլանդիայի Տամպերե քաղաքում կայանալիք ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությանը:
 
Տամպերե կմեկնեն 50 կգ քաշային Աշոտ Մխիթարյանը, 55 կգ՝ Տիգրան Մինասյանը, 60 կգ՝ Հրաչյա Պողոսյանը, 66 կգ՝ Մալխաս Ամոյանը, 74 կգ՝ Արման Բաղդասարյանը, 120 կգ՝ Դավիթ Օվասապյանը:
 
Ֆինլանդիայում Արմեն Բաբալարյանին կօգնեն մարզիչներ Մովսես Կարապետյանը եւ Ռոման Ամոյանը:
 
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play