Ավարտվել է օլիմպիական փառատոնի մրցումային երկրորդ օրը


Ավարտվել է օլիմպիական փառատոնի մրցումային երկրորդ օրը

  • 26-07-2017 11:46:14   | Հունգարիա  |  Սպորտ

Հունգարիայի Գյոռ քաղաքում ընթացող Եվրոպական օլիմպիական փառատոնի երկրորդ մրցումային օրն ավարտվեց։
 
Մարմնամարզիկ Ժորա Սմբատյանին չհաջողվեց հաղթահարել բազմամարտի որակավորման փուլը։ Թենիսիստներ Եվա Ավանեսյանը եւ Էվելինա Մարտիրոսյանը զուգախաղում պարտվեցին Լատվիայի ներկայացուցիչներին (2։6, 2։6)։ 10 կմ անհատական վազք մրցաձեւում հեծանվորդներ Ամու Ասուբովը, Հենրիկ եւ Հովհաննես Երանոսյանները նույնպես անհաջող հանդես եկան։
 
Այսօր, ավելի վաղ, լողորդ Արթուր Բարսեղյանին հաջողվել էր անցնել եզրափակիչ՝ 50 մ ազատ ոճ մրցաձեւում։
Նոյյան տապան  -   Սպորտ