Մոսկվան Վաշինգտոնն ընկալում է որպես վտանգի աղբյուր. ՌԴ ԱԳ նախարար


Մոսկվան Վաշինգտոնն ընկալում է որպես վտանգի աղբյուր. ՌԴ ԱԳ նախարար

  • 26-07-2017 16:01:15   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Մոսկվան Վաշինգտոնն ընկալում է որպես վտանգի աղբյուր և որոշումներ է կայացնում՝ ելնելով այդ ընկալումից: Այդ մասին ТАСС-ին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը: Այդկերպ նա մեկնաբանել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում Ռուսաստանի, Իրանի և ԿԺԴՀ-ի նկատմամբ միակողմանի պատժամիջոցների խստացման մասին օրենքի նախագծի քվեարկությունը:
 
«Դա պետք է ընդունել և գործել՝ այդ ըմբռնմանը համահունչ՝ հավասարակշռված, խոհեմ և հանգիստ»,- ասել է նա:
 
Ռյաբկովը նաև նշել է, որ Վաշինգտոնի գործողությունը Մոսկվայի հետ հարաբերությունների կարգավորման հեռանկարի ոչնչացման ուղղությամբ քայլ է համարում: «Այդ ամենը չի տեղավորվում խելամտության սահմաններում»,- ասել է նա:
 
Հուլիսի 25-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը ձայների ճնշող մեծամասնությամբ քվեարկել է Ռուսաստանի, Իրանի և ԿԺԴՀ-ի նկատմամբ նոր պատժամիջոցների սահմանում նախատեսող օրենքի նախագծի օգտին: Փաստաթուղթը պետք է հավանության արժանացնի Սենատը, այնուհետև այն պետք է ստորագրի երկրի նախագահը:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play