«Մաքուր Երևան» նախաձեռնության շնորհիվ 70-ից ավելի հասցեներ են մաքրվել


«Մաքուր Երևան» նախաձեռնության շնորհիվ 70-ից ավելի հասցեներ են մաքրվել

  • 26-07-2017 19:54:41   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
Մայիսի 26-ին Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջով քաղաքացիներին կոչ էր արվել միանալ #ՄաքուրԵրևան նախաձեռնությանը՝ խնդրելով Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների սոցիալական ցանցերի էջերով քաղաքապետարանի համապատասխան կառույցներին փոխանցել այն հասցեները, որտեղ անհրաժեշտ են իրականացնել սանմաքրման աշխատանքներ:
 
Ըստ այդմ, մայիսի 26-ից մինչ օրս ստացվել են շուրջ 80 հասցեներում մաքրման անհրաժեշտության մասին նամակներ, որոնք փոխանցվել էին «Սանիթեք» ընկերությանն ու քաղաքապետարանի աղբահանության օպերատիվ շտաբին, ինչին հաջորդել էին նաև սանմաքրման միջոցառումները:
Երևանի քաղաքապետարանը, շնորհակալություն հայտնելով մեր բոլոր մտահոգ համաքաղաքացիներին, հորդորում է շարունակել խնդրահարույց հասցեների վերաբերյալ մեր ֆեյսբուքյան https://www.facebook.com/yerevanmunicipality էջով տեղեկությունների տրամադրումը:
Հիշեցնենք նաև, որ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են ներքին՝ տեղայիկ շաբաթօրյակները, որոնք, ավանդույթի համաձայն, արդեն 4 տարի շարունակ իրականացվում են յուրաքանչյուր գարնան ու աշնան` «Մաքուր Երևան» նախաձեռնությամբ:
Նշենք նաև, որ հուլիսի 29-ին Երևանի քաղաքապետարանը կազմակերպում է համաքաղաքային շաբաթօրյակ:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն