Օլիմպիական փառատոն. Թենիսիստ Արթուր Սողոյանն անցել է քառորդ եզրափակիչ


Օլիմպիական փառատոն. Թենիսիստ Արթուր Սողոյանն անցել է քառորդ եզրափակիչ

  • 27-07-2017 11:15:22   | Հունգարիա  |  Սպորտ

Հունգարիայի Գյոռ քաղաքում ընթացող Եվրոպական պատանեկան օլիմպիական փառատոնի թենիսի մրցաշարում Արթուր Սողոյանն անցավ քառորդ եզրափակիչ։
 
1/8 եզրափակչում հայ թենիսիստը 6։4, 6։3 հաշվով հաղթեց լիտվացի Մատաս Բրուժասին։
 
Սողոյանը  հաջորդ խաղում կմրցի Լեհաստանի ներկայացուցչի հետ:
Նոյյան տապան  -   Սպորտ