ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կմասնակցեն ՌԴ–ում անցկացվելիք «Միջազգային բանակային խաղեր-2017» ստուգատեսին


ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կմասնակցեն ՌԴ–ում անցկացվելիք «Միջազգային բանակային խաղեր-2017» ստուգատեսին

  • 27-07-2017 12:22:22   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

2017թ. հուլիսի 27-ից օգոստոսի 12-ը Ռուսաստանի Դաշնությունում կանցկացվի «Միջազգային բանակային խաղեր-2017» ստուգատեսը, որին կմասնակցեն նաև ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները, տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
 
Այդ շրջանակներում Մոսկվայում, Նովոսիբիրսկում և Տյումենում անցկացվելիք «Տանկային բիաթլոն», «Զորային հետախուզության գերազանցիկներ» և «Անվտանգ երթուղի» մրցումներին կմասնակցեն ՀՀ ԶՈՒ տանկային, հետախուզական և ինժեներական ստորաբաժանումները, իսկ Ղազախստանի Ալմաթի քաղաքում կայանալիք «Դիպուկահարների սահմանագիծ» մրցույթին՝ 11 դիպուկահար: 
 
Եվս 5 զինծառայող ՀՀ զինված ուժերը կներկայացնեն Բելառուսում անցկացվող «Ընկերակցության զինվոր» մրցույթին:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն