Լուսանկարիչը նորածիններին ներկայացրել է դիսնեյյան արքայադուստրերի կերպարներով (լուսանկարներ)


Լուսանկարիչը նորածիններին ներկայացրել է դիսնեյյան արքայադուստրերի կերպարներով (լուսանկարներ)

  • 27-07-2017 13:07:17   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

tert.am. Լուսանկարչուհի Կարեն Մարին 6 նորածնի մասնակցությամբ ուշագրավ ֆոտոնախագիծ է իրականացրել՝ աղջիկներին ներկայացնելով դիսնեյյան սիրված արքայադուստրերի կերպարներով:
 
Ինչպես նշում է Bored Panda-ն, Մարին պատմել է, որ միշտ էլ առանձնահատուկ վերաբերմունք է տածել դիսնեյյան հերոսների՝ հատկապես արքայադուստրերի նկատմամբ:
 
«Ես 2 դուստր ունեմ, որոնք 10 և 12 տարեկան են ու այլևս չեն ուզում արքայադուստրեր լինել: Ուստի՝ որոշեցի ցանկություններս իրագործել նորածինների հետ ֆոտոշարքի միջոցով»,-անկեղծացել է լուսանկարչուհին:
 
Աղբյուրը մանրամասնում է, որ ֆոտոշարքի համար բոլոր կոստյումները կարվել են նախապես: Արդյունքում ստացվել են հրաշալի լուսանկարներ, որոնցով կարելի է անվերջ հիանալ:
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը