Google-ը կհրաժարվի որոնման արդյունքների ակնթարթային ցուցադրման գործառույթից


Google-ը կհրաժարվի որոնման արդյունքների ակնթարթային ցուցադրման գործառույթից

  • 27-07-2017 12:54:55   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Google որոնողական համակարգը որոշել է հրաժարվել Instant տեխնոլոգիայից, որը թույլ է տալիս ցույց տալ որոնման արդյունքները, երբ օգտատերը դեռ միայն անում է որոնման հարցումը, հայտնում է Search Engine Land-ը:
 
«Մենք գործարկել ենք Google Instant-ը 2010 թվականին՝ նպատակ ունենալով հնարավորինս արագ օգտատերերին տրամադրել անհրաժեշտ տեղեկությունը՝ այն ժամանակահատվածում, երբ նրանք միայն գրում են իրենց հարցումը: Այդ ժամանակից ի վեր շատ որոնողական հարցումներ են արվել բջջային սարքերից, ինչը ենթադրում էր տեղեկատվության պատկերման, ներմուծման և փոխանակման հարցում տարբեր սահմանափակումներ: Դա հաշվի առնելով՝ մենք որոշել ենք անջատել Google Instant-ը, որպեսզի կենտրոնանանք բոլոր սարքերի վրա որոնումն ավելի արագ դարձնելու վրա»,- ասել է ընկերության ներկայացուցիչը:
 
Ընկերությունը ներկայացրել է Google Instant տեխնոլոգիան 2010 թվականին՝ այն անվանելով «որոնման գործընթացում հիմնարար փոփոխություն»:
 
Այժմ որոնման համակարգն օգտատերերին առաջարկելու է հարցումների հնարավոր տարբերակները և բեռնելու է որոնման արդյունքները միայն այն բանից հետո, երբ նրանք կընտրեն դրանցից մեկը կամ կսեղմեն մուտքի կոճակը:
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play