Արցախում ՀՀ քաղաքացին վթարի է ենթարկվել. վիճակը կայուն ծանր է


Արցախում ՀՀ քաղաքացին վթարի է ենթարկվել. վիճակը կայուն ծանր է

  • 27-07-2017 12:51:08   | Արցախ (ԼՂՀ)  |  Հասարակություն

Հուլիսի 26-ին ժամը 20:55-ին Մարտակերտի շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն է ստացվել, որ ժամը 17:30-ի սահմաններում Մարտակերտի շրջանի Հաթերք համայնքի անտառում ՀՀ Գեղարքունիկի մարզի Այգուտ գյուղի բնակիչ` 1993թ. ծնված Ա. Ս.-ն փորձել է նստել ընթացող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի անվաթևին (վարորդ` ՀՀ Տավուշի մարզի Գանձաքար գյուղի բնակիչ` 1974 թ.ծնված Ա.Ա.), սակայն սայթաքել և հայտնվել է ավտոմեքենայի աջ անվադողի տակ:
 
Ժամը 19:50-ին Հաթերք համայնքի շտապօգնության մեքենայով տուժած`Ա.Ս.-ն տարբեր մարմնական վնասվածքներով (կրծքավանդակի և որովայնի շրջանում սալջարդ, 2,3,4,5,6-րդ կողերի փակ կոտրվածք աջից, հեմոթոր տրավմատիկ շոկ) տեղափոխվել է «Մարտակերտի շրջանային բուժմիավորում» ՓԲԸ: Ըստ բժշկներից ստացված տեղեկության` տուժածի վիճակը գնահատվում է կայուն ծանր:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play