Եկեղեցական համագումարը հաստատել է Պոլսո պատրիարքական տեղապահի ստորագրության լիազորությունը
27-07-2017 13:53:16 | Թուրքիա | Հասարակություն
Եկեղեցական Համագումար Ժողովը, 26 Յուլիս 2017, Չորեքշաբթի, ժամը 10.00-ին Պատրիարքարանի Դահլիճին մէջ գումարուեցաւ նախագահութեամբ՝ Պատրիարքական Տեղապահ՝ Բարձր. Տ. Գարեգին Արքեպս. Պէքճեանի։ Ժողովի ատենապետն էր՝ Հոգշ. Տ. Եղիշէ Վրդ. Ուչքունեան, իսկ ատենադպիրը՝ Արժ. Տ. Տրդատ Քհնյ. Ուզունեան։ Այս մասին հայտնում է Պոլսո Հայոց պատրիարքարանը:
Ժողովական հայրերը միաձայնութեամբ հաստատեցին Պատրիարքական Տեղապահ Սրբազան Հօր ստորագրութեան լիազօրութիւնը։ Յետ այսորիկ Պատրիարքական Տեղապահ Սրբազան Հայրը կը կրէ ստորագրութեան միակ լիազօրութիւնը առաջի պաշտօնական մարմիններու եւ դրամատուներու։