Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահի հետ


Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահի հետ

  • 27-07-2017 14:36:59   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
Երևանի քաղաքապետարանի և Եվրոպական ներդրումային բանկի հետ համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքի հետ կապված հարցեր են քննարկվել քաղաքապետ Տարոն Մարգարյանի և բանկի փոխնախագահ Վազիլ Հուդակի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ: Ողջունելով հյուրերին և կարևորելով Եվրոպական ներդրումային բանկի հետ համագործակցությունը, քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել է, որ իրականացվող համատեղ ծրագրերն իսկապես կարևոր են Երևան քաղաքի ենթակառուցվածքների զարգացման համար:  
 
«Մենք կարևորում ենք քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում Եվրոպական ներդրումային բանկի հետ համագործակցությունը և պետք է ուրախությամբ նշեմ, որ արդեն իսկ ունենք կյանքի կոչված համատեղ հաջող ծրագրեր։ Այսօր շարունակում ենք ակտիվ փոխգործակցությունը մետրոյի վերակառուցման, կոշտ թափոնների կառավարման և էներգախնայողության ոլորտների ուղղությամբ: Վստահ եմ, որ այս ծրագրերի հաջող ընթացքն ու արդյունավետությունը հիմք կհանդիսանան, որ առաջիկա տարիներին ընդլայնենք համագործակցության շրջանակներն ու մեկնարկենք նոր ուղղություններ՝ մասնավորապես քաղաքային տրանսպորտի կանոնակարգման և վերելակային տնտեսության արդիականացման ու կառավարման ոլորտներում, որոնք այսօր Երևանի առաջնային խնդիրներից են», - նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու հավելել, որ Երևանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում բաց և պատրաստակամ է քննարկել բոլոր այն ծրագրերը, որոնք ուղղված են մայրաքաղաքի բնակիչների բարեկեցությանը:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն