Պետական ծառայողները չեն օգտվի պոլիկլինիկայի ծառայություններից.Նախարար


Պետական ծառայողները չեն օգտվի պոլիկլինիկայի ծառայություններից.Նախարար

  • 27-07-2017 15:33:29   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

ՀՀ կառավարությունն ընդունեց որոշման նախագիծ, որով ազատականացվում է սոցփաթեթի շահառուների համար պետության հաշվին բժշկական օգնություն ստանալու կարգը:

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը նշեց, որ այսուհետ պետական ծառայողները դիմելու են ոչ թե պոլիկլինիկա, այլ անմիջապես այն բուժհաստատությանը, որտեղ իրենք ցանկանում են բուժվել։ «Քաղաքացիները պոլիկլինիկա դիմելը դիտարկում են որպես ավելորդ բյուրոկրատական քաշքշուկ, ընդ որում՝ նոր հաստատված կարգով՝ քաղաքացիները ներկայացնելու են միայն անձը հաստատող փաստաթուղթ՝ առանց հավաստագրի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Ալթունյանը։ Այսպիսով՝ սոցփաթեթի շրջանակներում բուժօգնություն ստանալու համար պարտադիր է լինելու նույնականացման քարտի առկայությունը և բժշկական ապահովագրությունը։ Այս ծրագիրն առայժմ պիլոտային է և գործելու է վեց ամիս: 

 

 

 

 

Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը