ՀՔԱՎ: Մահացած զինծառայող Վարդան Մելքոնյանի հարազատները ինքնասպանության վարկածը արժանահավատ չեն համարում


ՀՔԱՎ: Մահացած զինծառայող Վարդան Մելքոնյանի հարազատները ինքնասպանության վարկածը արժանահավատ չեն համարում

  • 27-07-2017 17:08:13   | Լոռու մարզ  |  Իրավունք

2017 թ. հուլիսի 23-ի երեկոյան ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկություն տարածեց, համաձայն որի՝ 2017 թ. հուլիսի 23-ին` ժամը 06.30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի մերձակա տարածքում հայտնաբերվել է զորամասն ինքնակամ լքած ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Վարդան Արտավազդի Մելքոնյանի դին՝ կախված վիճակում (ծնված 1998թ., Վանաձորի ԶԿ): 
Դեպքի հանգամանքները պարզելու համար կատարվում է քննություն:
 
ՀՀ քննչական կոմիտեի տարածված տեղեկատվության համաձայն՝ չորրորդ կայազորային քննչական բաժնում հուլիսի 24-ին հարուցվել է քրեական գործ`  ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով, մշակվել է քննչական պլան, և ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ` զինծառայողի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
 
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը կապ հաստատեց զինծառայողի հարազատների հետ՝ զինծառայողի մահվան հանգամանքների վերաբերյալ տեղեկություններ ճշտելու նպատակով:
 
Ըստ հարազատի հայտնած տեղեկատվության՝ Վարդան Մելքոնյանը ծառայում էր «Նուբարաշեն» զորամասում արդեն 1 տարի եւ 2 ամիս եւ ծառայության ընթացքում որեւէ դժգոհություն չի ունեցել, բավականին հանգիստ բնավորություն է ունեցել: Այդ ժամանակահատվածում արձակուրդի նպատակով տուն է եկել 3 անգամ եւ այդ ընթացքում եւս որեւէ դժգոհություն հարազատները չեն նկատել:
 

Ըստ հարազատի՝ Վարդանը ամեն երեկո հեռախոսով զրուցել է մոր հետ: Դեպքի նախորդ օրը՝ 2017թ-ի հուլիսի 22-ին, մեկ օրով արձակուրդ է ստացել և ընկերների հետ գնացել է Երևան զբոսնելու: Այդ օրը եւս  սովորության համաձայն, զանգահարել է մորը: Հեռախոսին պատասխանել է քույրը՝ ասելով, որ քիչ հետո մայրը կզանգահարի:  Երեկոյան 23։00-00։00 սահմաններում մայրը զանգել է տղային, սակայն տղան չի պատասխանել, քիչ հետո տղան հետ է զանգել, մայրը հարցրել է, թե ինչու չի քնում այդ ուշ ժամին, տղան ասել է, որ  շոգ է՝ չի  կարողանում։ Մինչև 00։40 սահմաններում խոսել է մոր և քրոջ հետ, ապա ասել, որ գնում է քնելու, որ վաղն էլ գնա եկեղեցի մոմ վառելու։ Դրանից հետո Վարդանը զանգահարել է Վանաձորի ընկերներից մեկին և 20000 դրամ խնդրել, ընկերոջ այն հարցին, թե ինչի համար է ուզում այդ գումարը, Վարդանն ասել է, որ ուզում է գալ Վանաձոր։

Ավելին՝ ԱՅՍՏԵՂ

 

 

Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play