Գյուղ. նախարարությունը հող օգտագործողներին հորդորում է՝ խաղողի բերքը չվտանգելու համար հետևել ցուցումներին


Գյուղ. նախարարությունը հող օգտագործողներին հորդորում է՝ խաղողի բերքը չվտանգելու համար հետևել ցուցումներին

  • 27-07-2017 17:04:48   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հողօգտագործողներին խորհուրդ է տալիս բուժումներ կատարել  օիդիում սնկային հիվանդության և խաղողի վազի ողկուզակեր վնասատուի դեմ:
 
 Նշենք, որ  օիդիում սնկային հիվանդության զարգացման և տարածման համար բարենպաստ պայմաններ են ստեղծվել հանրապետությունում օդի բարձր ջերմաստիճանային ռեժիմի հետևանքով և ժամանակին ու արդյունավետ պայքար չկազմակերպելու դեպքում կվտանգվի խաղողի բերքի ստացումը:
 
Պայքարի միջոցառումներն անհրաժեշտ է իրականացնել օրվա զով ժամերին՝ վաղ առավոտյան կամ երեկոյան, երբ քամու արագությունը չի գերազանցում 1-2 մ/վրկ-ը:
 
Բուժումներն իրականացնելիս խորհուրդ է տրվում օգտվել ՀՀ գյուղատնտեսական մշակաբույսերի վնասատուների հիվանդությունների և մոլախոտերի դեմ օգտագործման համար թույլատրված բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների տեղեկագրքից` http://minagro.am/public/uploads/2014/05/Pesticide-Handbook-25-12-13.pdf
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play